Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1125
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 1125

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԻՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, 0.09414ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց գյուղի վարչական սահմաններում, հասարակական կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.06հա մակերեսով հողամաս: Համաձայն Տավուշի մարզի Իջևան  համայնքի Կիրանց գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասից 0.01897 հա մակերեսով մասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային, այլ հողեր գործառնական նշանակության հողամաս, իսկ 0.04103 հա մակերեսով մասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային, բնակելի կատուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-039-0006-0001;0002/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել  0.01897 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, Տավուշի մարզի Իջևան  համայնքի Կիրանց գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.01897հա մակերեսով հողամասը դասել բնակավայրի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:

2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական սահմաններում՝ /ծածկագիր 11-039-0006-0001;0002/, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.06հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

3. Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.06 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Կիրանց, 5-րդ փողոց թիվ4/1 հողամաս:

4. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner