Համայնքի ղեկավարին է դիմել Աննա Դորվարդի Թամրազյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Անկախության փողոց, թիվ 26/14 հասցեում գտնվող 0.0034 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման /վկայական 24092016-11-0009, ծածկագիր 11-001-0117-0009/ 0.0034հա մակերեսով հողամասը, փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, իսկ բնակելի տունը փոխադրել հասարակական սպասարկման օբյեկտի:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Անկախության փողոց, թիվ 26/14 հասցեում գտնվող 0.0034 հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին, իսկ բնակելի տունը համարել հասարակական սպասարկման օբյեկտ:
2. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: