|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2025 թվականի N 1133 |
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025Թ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի 2025թ բյուջեի եռամսյակային համամասնությունների պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վարչական բյուջեի ծախսային մասերում կատարել 12000․0 հազար դրամի հոդվածային վերաբաշխումներ: Ելնելով վերոնշյալից և ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Իջևան համայնքի 2025թ վարչական բյուջեի ծախսային մասում կատարել 12000․0 հազ դրամ հոդվածային վերաբաշխումներ, այդ թվում Իջևան համայնքի պահպանման ծախսերի 01-01-01 բաժնի 4111 հոդվածից կրճատել 2000․0 հազար դրամ և հատկացնել վարչական բյուջեի 01-01-01 բաժնի 4239 հոդվածին, 05-01-01 բաժնի 4239 հոդվածից կրճատել 10000․0 հազ դրամ և հատկացնել 05-01-01 բաժնի 4264 հոդվածին։ 2.Հանձնարարել ֆինանսական բաժնին կատարել համապատասխան փոփոխություն: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|