ՀՀ սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Աճարկուտ, 4-րդ փողոց թիվ10/3 հասցեում գտնվող 0․02929հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման, և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը նվիրաբերվել է Իջևան համայնքին, լողավազան կառուցելու նպատակով։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ հավանություն, Իջևան համայնքին նվիրաբերված, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Աճարկուտ, 4-րդ փողոց թիվ10/3 հասցեում գտնվող 0․02929հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման, և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը ընդունել և Իջևան համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |