Իջևանի համայնքապետարան 08․10․2025թ ՀՀ Դատախազության կողմից ստացվել է N 67/4947-25 գրությունը, որով դատախազությունն առաջարկում է համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան՝ ՀՀ Տավուշի մարզ, ք․ Իջևան, Մելիքբեկյան 5/9 հասցեում գտնվող հասարակական նշանակության 272․7քմ տարածքը համայնքին վերադարձնելու պահանջով։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով․ Համայնքի ավագանին որոշում է․
Համայնքային շահերի պաշտպանության հայցով հանդես չգալ և դիմել դատախազությանը՝ խնդրելով գործընթացն իրականացնել ՀՀ «Դատախազության մասին» օրենքի շրջանակներում։ |