Այսօր: Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 52
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 52


Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳԾԱՆՇՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան համայնքի վարչական տարածքում  երթևեկության անվտանգությունը ապահովելու և խցանումներից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել Երևանյան, Անկախության և Բլբուլյան փողոցներում տեղադրել  երթևեկությունը  կարգավորող լրացուցիչ նշաններ,  կատարել գծանշումներ:

Համաձայն ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի  35-րդ հոդվածի  19-րդ կետի, համայնքի ղեկավարի առաջարկությամբ 

Իջևան համայնքի ավագանին որոշում է

1. Անկախության փողոցում « Յունի բանկ»-ի և թիվ 21 շենքի դիմաց դեպի շինանյութերի խանութ տանող հատվածում կատարել հետիոտների անցման գծանշում և տեղադրել համապատասխան երթևեկության նշան:

2. Երևանյան փողոցում դեպի Անտառային փողոց տանող հատվածում, մարզպետարանի կամրջից 30մ դեպի քաղաքապետարան տանող հատվածում,8-րդ մանկապարտեզ տանող աստիճանների դիմաց և Իջևանի բժշկական կենտրոն տանող հատվածում կատարել հետիոտների անցման գծանշում և տեղադրել համապատասխան երթևեկության նշաններ և թարթող լուսացույցներ:

3. Բլբուլյան փողոցում թիվ 1 գերեզմանատան հատվածում կատարել հետիոտների անցման գծանշում և տեղադրել համապատասխան երթևեկության նշան:

4.Երթևեկության կարգավորման նշանների տեղադրման և գծանշման աշխատանքների իրականացման համար կազմել նախահաշիվ և ֆոնդային բյուջեից հատկացնել համապատասխան գումար:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner