Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1120
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 1120

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս, ուսանումնասիրելով «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի տնօրեն Սուրեն Չիբուխչյանի զեկուցագիրը  և կից ներկայացված  Վարչական իրավախախտման վերաբերյալ 21․08․2025թ  կազմված արձանագրությունը կից լուսանկարներով կապված, Իջևան համայնքապետարանի կողմից տեղադրված տեսախցիկով արձանագրված ք․ Իջևան , Երևանյան 110 հասցեում գործով «Մհեր Հարությունյան » ԱՁ-ի շենքից ժամը 23։27 -ին Աղստև գետ աղբ նետելու փաստի առիթով վարչական պատասխանասվության ենթարկելու հարցին․

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի տնօրեն Ս․Չիբուխչյանը՝ Իջևան քաղաքի Երևանյան 110 հասցեում գործող «Մհեր Հարությունյան» ԱՁ-ի  շենքից  աղբ նետելու փաստի առիթով  ներկայացված զեկուցագրով  դիմել է համայնքի ղեկավարին իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։ Հիմք ընդունելով զեկուցագիրը և կից ներկայացված վարչական իրավախախտման ակտը լուսանկարներով արձանագրված արարքը   կատարելու փաստի առիթով  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքապետարանի նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ և վարույթի քննության օր է նշանակվել 2025 թվականի սեպտեմբեչի 12-ին, ժամը՝ 12:00-ին համայնքապետարանի շենքում և այդ մասին նույն օրը տեղեկացրել իրավախախտին։ Ծանոթանալով վարչական իրավախախտման վերաբերյալ փաստական հանգամանքներին, վարչական մարմինը վարչական վարույթի քննության ընթացքում ապացուցված համարեց, որ «Մհեր Հարությունյան» ԱՁ-ի  շենքից /հասարակական/  կողմից կատարված արարքն իրեն մեջ պարունակում է Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43/1-րդ հոդվածի 3-րդ կետով  նախատեսված զանցանքի հատկանիշներ համաձայն որի չսահմանված  և չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբարկղներից, աղբի հավաքման կենտրոններից, ինչպես նաև աղբավայրերից դուրս մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից և այլ շինություններից առաջացնում է տուգանք ․․․ իրավաբանական անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսունապատիկի չափով։ 

«Մհեր Հարությունյան» ԱՁ-ն լսումներին չէր ներկայացել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 3-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-58-րդ-րդ հոդվածների պահանջներով․

 

 

 

 Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1/ «Մհեր Հարությունյան» ԱՁ-ի  նկատմամբ նշանակել վարչական տուգանք (տույժ) սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով՝ 150000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։

2/ Տուգանքի գումարը որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում կամովին վճարել համայնքապետարանի գանձապետական թիվ 900375121150 հաշվին։

3/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել «Մհեր Հարությունյան» ԱՁ-ին :

4/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։

5/ Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ներկայացնել հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն ապահովող ծառայությանը։

6/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner