Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արսեն Երեմի Օթարյանը /մուտքի դիմում թիվ 2950, 29․07․2025թ․/, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.03473հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 11072025-11-0034, կադաստրային ծածկագիր 11-013-0305-0116/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հիմք ընդունելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.03473հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 11072025-11-0034, կադաստրային ծածկագիր 11-013-0305-0116/ գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի շարքին փոխադրելուն, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս կառուցելու նպատակով: 2.Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |