Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1115
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2025 թվականի N 1115

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 71/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 35․0 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՀԱՍՄԻԿ ՀՐԱՆՏԻ ՔԱԼՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 67․55ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 71/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն  հանդիսացող 35․0քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Հասմիկ Հրանտի Քալոյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված  67.55քմ  արտաքին մակերեսով  տնտեսական շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 60․02 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ23102023-11-0049/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 67.55քմ արտաքին մակերեսով ինքնակամ տնտեսական շինությունն, իր զբաղեցրած 35․0քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Հասմիկ Հրանտի Քալոյանին: Տնտեսական շինության զբաղեցրած 35․0քմ քմ մակերեսով հողամասը և 67.55քմ մակերեսով տնտեսական  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:   

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Հասմիկ Հրանտի Քալոյանին /05.09.2025թ., դիմում թիվ3462/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 71/2 հասցեում գտնվող 35․0քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441.8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  155463/մեկ հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր վաթսուներեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 67.55քմ  արտաքին մակերեսով տնտեսական շինությունը՝  1քմ  3938 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  266012 /երկու հարյուր վաթսունվեց հազար տասներկու/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner