|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 19  հունիսի  2020 թվականի N 26
 | 
| ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Համայնքի ավագանու անդամ Արման Մատինյանը առաջարկել է ավագանու նիստում քննարկել Իջևանի տարածաշրջանում շախմատի ամենամյա  սիրողական մրցաշար անցկացնելու առաջարկը՝ «Ոսկե արքայանարինջ» անվանումով: Ամեն տարվա հոկտեմբերի 2-րդ կեսին անցկացվելիք մրցաշարը կբարձրացնի հետաքրքրությունը այդ ինտելեկտուալ խաղի նկատմամբ և կնպաստի շախմատի մասսայականացմանը: Առաջարկվում է նախատեսել մրցաշարի անցկացման մրցանակային ֆոնդ: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Իջևան համայնքի ավագանին որոշում է 
Տալ համաձայնություն՝ ամեն տարվա հոկտեմբերի 2-րդ կեսին համայնքում անցկացնել շախմատի ամենամյա սիրողական մրցաշար՝ «Ոսկե արքայանարինջ» անվանումով: Համայնքի ֆինանսական հնարավորությունների սահմանում նախատեսել մրցանակային ֆոնդ:Հանձնարարել համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնին՝ կազմել շախմատի մրցաշարի անցկացման կանոնակարգ: | 
| 
 | Կողմ -13  ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |