Այսօր: Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2020թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 25
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2020 թվականի N 25

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՅԻՍԻ 28 ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5/2, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 2, ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 47, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 35 ՇԵՆՔԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ համայնքապետարանի ենթակայության «Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ», «Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ», «Իջևան քաղաքի թիվ 8 մանկապարտեզ», «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» ՀՈԱԿ-ները լիցենզավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել այդ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և նախակրթարանի կողմից օգտագործվող, համայնքի սեփականությունը հանդիսացող մասնաշենքերը և դրանց սպասարկման հողամասերը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել վերոնշյալ կազմակերպություններին:

Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով.

Իջևան համայնքի ավագանին որոշում է

Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝

  1. Մայիսի 28 փողոցի թիվ 5/2 հասցեում գտնվող  1080,7 քմ մասնաշենքը /կադաստրային ծածկագիր 11-001-0128-0004-001/, հարթակը /կադաստրային ծածկագիր 11-001-0128-0004-002/ և 0,2945 հա հողամասը /կադաստրային ծածկագիր 11-001-0128-0004/ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
  2. Բլբուլյան փողոցի 4-րդ նրբանցքի  թիվ 2 հասցեում գտնվող  1522,25քմ մասնաշենքը /կադաստրային ծածկագիր 11-001-0111-015-001/ և 0,7735 հա հողամասը /կադաստրային ծածկագիր 11-001-0111-015/ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
  3. Ազատամարտիկների փողոցի թիվ 35 հասցեում գտնվող  1257,91 քմ մասնաշենքը /կադաստրային ծածկագիր 11-001-0118-0012-001/, և0,3 հա հողամասը /կադաստրային ծածկագիր 11-001-0118-0012/ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան»  ՀՈԱԿ-ին:
  4. Ղարագյոզյան փողոցի թիվ 47 հասցեում գտնվող մասնաշենքը և հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Իջևան քաղաքի թիվ 8 մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ին: 

 


Կողմ -13

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner