Այսօր: Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2020թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 20
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2020 թվականի N 20

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան  համայնքի  ղեկավարի պաշտոնակատարին է դիմել <<Դան  եղբայրներ>>  ՍՊ  ընկերության  տնօրեն  Գևորգ  Դանիելյանը,  Իջևան  քաղաքի  վարչական  սահմաններում  ընդգրկված  և  բնակավայրերի  տարծքից  մոտ  3.7կմ  հարավ-արևմտյան  հատվածի,  Աղստև  գետի  ափամերձ  տարածքի  0.98հա  մակերեսով  հողամասի  /11-001-0244-0001 ծածկագրով  հողամասի  մաս/  վրա  Սպիտակաջրի  ավազակոպիճային  խառնուրդի  հանքավայրի  արդյունահանման  թույտվություն  տալու  և  ընկերության  հետ  պայմանագիր  կնքելու  խնդրանքով:  Ներկայացվել  են  ՀՀ  Էներգետիկայի  և  բնական  պաշարների  նախարարի  21.01.2016թ  <<Օգտակար  հանածոյի  արդյունահանման  իրավունքի  տրամադրման  մասին>> N 06-Ա  հրամանը, 21.01.2016թ  նախարարության  տրամադրված  <<Օգտակար  հանածոյի  արդյունահանման  թիվ  ՇԱԹ-29/532  թույլտվությունը>>  և  N Լ-532  <<Լեռնահատկացման  ակտը>>  մինչև  21.01.2066թ,  և  ՍՊ  ընկերության  պետական  ռեգիստրի  վկայականն  ու  կանոնադրությունը: Նշված  0.98 հա  մակերեսով  ՀՀ  կառավարության  06.10.2005թ  N 2417-Ն  որոշմամբ  Իջևան  համայնքին  է  փոխանցվել  որպես  համայնքային  սեփականություն  համարվող  գյուղատնտեսական  նպատակային  նշանակության  և  այլ  հողատեսքեր  գործառնական  նշանակության  հողամաս:  ՀՀ  կառավարության   2006թ  նոյեմբերի  30-ի  N 1720-Ն  որոշմամբ  հաստատված  Իջևան  քաղաքի  գլխավոր  հատակագծում  նույնպես  հողամասը  նշված  է  նույն  նպատակային  և  գործառնական  նշանակության  հողամաս:  Հետևաբար  ՍՊ  ընկերության  հետ  հողամասի  վարձակալության  պայմանագիր  կնքելու  նպատակով,  անհրաժեշտություն  է  առաջացել  վերը  նշված  հողամասի  նպատակային  նշանակությունը  գյուղատնտեսականից  փոխադրել  արդյունաբերության,  ընդերքօգտագործման  և  այլ  արտադրական  նշանակության  հողեր  կազմ,  իսկ  գործառնական  նշանակությունը  այլ  հողատեսքերից՝  ընդերքի  օգտագործման  համար  տրամադրված հողամասերի:

Հաշվի  առնելուվ  վերը  նշվածը  և  ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի  18-րդ  հոդվածի  21-րդ  29-րդ  մասերի,  ՀՀ  կառավարության  12.04.2001թ  N 286-Ն  որոշման  44-րդ  կետի  ը/  ենթակետի,  <<Քաղաքաշինության  մասին>>  ՀՀ  օրենքի  〖14〗^3  հոդվածի,  ՀՀ  կառավարության  29.12.2011թ  N 1920-Ն  որոշման  13  և  62  կետերի  պահանջներով՝  ՀՀ  վարչապետի  2009թ  դեկտեմբերի  22-ի  N 1064-Ն  որոշմամբ  ստեղծված  միջգերատեսչական  հանձնաժողովի  նիստում  քննարկելու  համար,  ու  համայնքի  ղեկավարի պաշտոնակատարի  առաջարկությունը,

Իջևան  համայնքի  ավագանին  որոշում  է.

1. Տալ  հավանություն  ՀՀ  Տավուշի  մարզի  Իջևան  քաղաքային  համայնքի  /բնակավայրերի/  գլխավոր  հատակագծի  փոփոխության  նախագծին  /գլխավոր  հատակագիծ/. Իջևան  քաղաքի  վարչական  սահմաններում  ընդգրկված  և  բնակավայրերի  տարծքից  մոտ  3.7կմ  հարավ-արևմտյան  հատվածի,  Աղստև  գետի  ափամերձ  տարածքի  համայնքային  սեփականություն  համարվող  0.98հա  մակերեսով  հողամասի  /11-001-0244-0001 ծածկագրով  հողամասի  մաս/  նպատակային  նշանակությունը  գյուղատնտեսականից  փոխադրել  արդյունաբերության,  ընդերքօգտագործման  և  այլ  արտադրական  նշանակության  հողեր  կազմ,  իսկ  գործառնական  նշանակությունը  այլ  հողատեսքերից՝  ընդերքի  օգտագործման  համար  տրամադրված հողամասերի  կազմ՝  <<Դան  եղբայրներ>>  ՍՊ  ընկերության  հետ  հողամասի  վարձակալության  պայմանագիր  կնքելու  նպատակով:


Կողմ -13

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner