Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացիներ Վարդան Հովիկի Ստեփանյանը /մուտքի դիմում թիվ 3168, 13․08․2025թ․/, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.115հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 14022025-11-0003, կադաստրային ծածկագիր 11-022-0112-0012/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հիմք ընդունելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.115հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 14022025-11-0003, կադաստրային ծածկագիր 11-022-0112-0012/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի շարքին փոխադրելուն, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս կառուցելու նպատակով: 2.Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |