«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Իջևան» մասնաճյուղի տնօրինությունը դիմել է համայնքապետարան՝ առաջարկելով մասնաճյուղի սան Ժաննա Արտակի Ավագյանին /ծնված 15.03.2000թ./ վերցնել սկզբնական հաշվառման՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա:
Հիմք ընդունելով, որ Ժաննա Ավագյանի ծնողները Սվետլանա Խառատյանը և Արտակ Ավագյանը ամուսնալուծվել են և երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնվել է երեխայի հորը՝ Արտակ Ավագյանին, ով մահացել է 11.11.2019թ. /մահվան վկայական թիվ ԲԱ189951/, ղեկավարվելով ՀՀ «Ընտանեկան օրեսգրքի» 110-րդ հոդվածով, ՀՀ կառավարության «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի թիվ 917-Ն որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 962-Ն որոշմամբ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Իջևան քաղաքի, Ս.Օհանյան փողոցի, 1-ին նրբանցքի, տուն թիվ 24 հասցեում հաշվառված Ժաննա Արտակի Ավագյանին որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա վերցնել սկզբնական հաշվառման: