Համայնքի ղեկավարին է դիմել /23.10.2025թ. թիվ 4218 դիմում/ քաղաքացի Արմեն Կիմիկի Դալլաքյանը, Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող, վարձակալության իրավունքով /հողամասի վարձակալության պայմանագիր՝ 17.08.2005թ. ս/մ թիվ 1620/ տրամադրված 24․9քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի պայմանագրի ժամկետը երկարացնելու նպատակով, քանի որ պայմանագրի ժամկետը, լրացել է, պայմանագրի 15. կետում փոփոխություն կատարելու և վարձակալության իրավունքն օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Քաղաքացիական օրենսգրքի>> 624 հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ Իջևան համայնք Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի Արմեն Կիմիկի Դալլաքյանին պատկանող 24․9քմ մակերեսով բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմաբ 17.08.2005թ. ս/մ թիվ 1620 պայմանագրի 15. կետում կատարել փոփոխություն և ժամկետը երկարացնել 10 /տասը/ տարի ժամկետով, մինչև 31.10.2035թ., իսկ պայմանագրից բխող մնացած պայմանները թողնել անփոփոխ: 2.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ Իջևան համայնք Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող, 24․9քմ մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Արմեն Կիմիկի Դալլաքյանի /հողամասի վարձակալության պայմանագիր՝ 17.08.2005թ. ս/մ թիվ 1620/ վարձակալության իրավունքը օտարելուն: |