Այսօր: Հինգշաբթի, 28 Հունվարի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 43Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 43Ն


Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021Թ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով "Տեղական տուրքերի և վճարների մասին" օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների և "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով.

Իջևան համայնքի ավագանին որոշում է

Հաստատել Իջևան համայնքի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը:

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետա-շինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների /ներառյալ՝ ոչ հիմնական/ շինարարության /տեղադրման/ թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝ հիմնական օբյեկտների համար՝

ա/ մինչև 300քմ մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական /ամառանոցային/ տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 15000 դրամ:

բ/ սույն կետի ,,ա”ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝

բա/ 200-ից մինչև 500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 30000 դրամ:

բբ/ 500-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 50000 դրամ:

բգ/ 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 50000 դրամ.

բդ/ 3000 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 100000 դրամ. ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝

գ/ մինչև 20քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 3000 դրամ:

դ/ 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 5000 դրամ:

2.Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների /բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝

ա/ չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերը ընդլայնող այլ կառույցների /այդ թվում՝ ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ 3000 դրամ:

բ/ բացի օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում՝ ստորգետնյա/ հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի ՙա՚ ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության մասով.

գ/ նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում ՝ստորգետնյա/ շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:

3.Համայնքի վարչական տարածքում շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 5000դրամ:

4. Համայնքի տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա.մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 3000 դրամ:

բ. 26-ից մինչև 50քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 10100 դրամ:

գ. 50-ից մինչև 100քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 13100 դրամ:

դ. 100-ից մինչև 200քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 20100 դրամ:

ե. 200-ից մինչև 500քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 25100 դրամ:

զ. 500-ից և ավելի քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 45100 դրամ:

5. Օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտդրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա. մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 3000 դրամ:

բ. 26-ից մինչև 50քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 10100 դրամ:

գ. 50-ից մինչև 100քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 13100 դրամ:

դ. 100-ից մինչև 200քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 20100 դրամ:

ե. 200-ից մինչև 500քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 25100 դրամ:

զ. 500-ից և ավելի քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 45100 դրամ:  

6. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում ,,Առևտրի և  ծառայությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար՝ երեք հարյուր հիսուն դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար։

7. Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է հիմնական շինությունների ներսում.

ա/ միչև 26 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 2500 դրամ

բ/ 26-50 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 5100 դրամ

գ/ 50-ից 100 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 10100 դրամ

դ/ 100-ից 200 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 15100 դրամ

ե/ 200-ից 500 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 20100 դրամ

զ/ 500-ից և ավելին քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 30100 դրամ

8/ Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է ոչ հիմնական շինությունների ներսում

ա/ մինչև 26 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 500 դրամ

բ/ 26-ից 50 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 1100 դրամ

գ/ 50-ից 100 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 2100 դրամ

դ/ 100-ից 200 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 4100 դրամ

ե/ 200-ից 500 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 8100 դրամ

զ/ 500-ից և ավելին քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 15100 դրամ: 

9. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և /կամ/ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրք օրացույցային տարվա համար 200000 դրամ:

10. Խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և ծառայության օբյեկտերում վաճառքի թույլտվության համար տեղական տուրք օրացույցային տարվա համար սահմանվում է 60000 դրամ:

11. ՀՀ համայնքների խորհրդանիշերը /զինանշան, անվանում և այլ/ որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար օրացույցային տարվա համար 100000 դրամ:

12. Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման թույլտվության օրացույցային տարվա համար 500000 դրամ:

13. Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար, օրացույցային տարվա համար

ա/3 հա-ից 5հա մակերես ունեցող գերեզմանատների համար 2500.000 դրամ

բ/ 5հա-ից մինչև 7հա մակերես ունեցող գերեզմանատների համար 5.000.000 դրամ

գ/ 7հա-ից մինչև 10հա մակերես ունեցող գերեզմանատների համար 7.000.000 դրամ դ/ 10հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար 10.000.000 դրամ:

14. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրք սահմանվում է

ա/ ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2000 դրամ

բ/ թունդ ալկոհոլային /սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս/ արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 3000 դրամ

գ/ այլ արտաքին գովազդի համար 1500 դրամ

դ/ դատարկ գովազդային վահանակների համար 375դրամ

ե/ արտաքին գովազդ տարածող գովազդակիրի տեղաբաշխված և տարածված կազմակերպության գովազդը համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանել 150 դրամ

15. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները /սաունաները, խաղատները/ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրք ընթացիկ տարվա համար սահմանվում է

ա/ առևտրի օբյեկտների համար` 25000 դրամ,

բ/ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 50000 դրամ,

գ/ բաղնիքների /սաունաների/ համար 200000 դրամ,

դ/խաղատների կազմակերպման համար 600000 դրամ,

ե/ շահումներով խաղերի կազմակերպման համար 350000 դրամ,

զ/վիճակախաղերի կազմակերպման համար` 100000 դրամ:

16.Համայնքի տարածքում մարդատար տաքսու /բացառությամբ երթուղային տաքսիների/ ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 10000 դրամ:

17.Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար ընթացիկ տարվա համար սահմանվում է 50000 դրամ:

 

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու  շինարարության ավարտը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 15000 դրամ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց՝ 10000 դրամ փոխհատուցման վճար:

3. Համայնքում անշարժ գույքի հասցեավորման համար 10000 դրամ վճար:

4. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ մասնակիցներից վճար 25000դրամ:

5. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ  տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝  հազար դրամ փոխհատուցման վճար։

6. Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է տուրք հետևյալ դրույքաչափերով՝ ա/ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ

բ/ յուրաքանչյուր մեկ օրվա համար՝ 500 դրամ գ/ մեկ շաբաթվա համար՝ 2800 դրամ դ/ մեկ ամսվա համար՝ 12000 դրամ

 

ե/ մեկ տարվա համար՝ 80000 դրամ Ընդ որում՝ մեկ ժամվա համար սահմանված տուրքի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner