«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Իջևան» մասնաճյուղի տնօրինությունը դիմել է համայնքապետարան՝ առաջարկելով մասնաճյուղի սան Արմենուհի Տիգրանի Ալլաղյանին /ծնված 27.04.1998թ./ վերցնել սկզբնական հաշվառման՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա:
Հիմք ընդունելով, որ Արմենուհի Ալլաղյանի ծնողները Տիգրան Ալլաղյանը և Նվարդ Սարդարյանը ամուսնալուծվել են և երեխայի բնակության վայր համարվել է նրա հոր՝ Տիգրան Ալլաղյանի բնակության վայրը, ով խուսափում է երեխայի խնամքից ու դաստիարակությունից, ղեկավարվելով ՀՀ «Ընտանեկան օրեսգրքի» 110-րդ հոդվածով, ՀՀ կառավարության «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի թիվ 917-Ն որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 962-Ն որոշմամբ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Իջևան քաղաքի, Ս.Օհանյան փողոցի, 1-ին նրբանցքի, տուն թիվ 24 հասցեում հաշվառված Արմենուհի Տիգրանի Ալլաղյանին որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա վերցնել հաշվառման: