ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս ուսանումնասիրելով ՀՀ դատախազության Տավուշի մարզի դատախազ Ա․Մուրադյանի 14․07․2025թ թիվ 67/3365-25 գրությունը Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա.Այդինյանի զեկուցագիրը և կից ներկայացված 22․07․25թ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, կապված ՀՀ Տավուշի մարզ, գ․ Լուսահովիտ 3-րդ փողոց տուն 4 , հասցեի բնակիչ Գրիգոր Վոլոդյայի Սարհատյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և թույլտվության, ՀՀ Տավուշի մարզ, գ․ Լուսահովիտ հասցեում գտնվող և սեփականության իրավունքով համայնքին պատկանող անշարժ գույքը՝ մոտ 200քմ հողամասը ինքնակամ զավթելու և ջրամբար կառուցելու, համայնքին 63․168 /վաթսուն երեք հազար հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու փաստի առիթով վարչական պատասխանասվության ենթարկելու հարցին
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
ՀՀ Տավուշի մարզ, գ․ Լուսահովիտ, 3-րդ փողոց, տուն 4 հասցեի բնակիչ Գրիգոր Սարհատյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և թույլտվության, ինքնակամ իրականացվել է հողամասի զավթում և ջրամբարի կաrուցում, որի արդյունքում համայնքին պատճառվել է 63․168 ՀՀ դրամի չափով վնաս, որի վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից 2025 թվականի հուլիսի 22-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Քաղաքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա. Այդինյանը իրավախախտման արձանագրությունը կից զեկուցագրով ներկայացրել է համայնքի ղեկավարին իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։ Հիմք ընդունելով զեկուցագիրը և կից ներկայացված նյութերը վարչական իրավախախտում կատարելու փաստի առթիվ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ և վարույթի քննության օր է նշանակվել 2025 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի շենքում և այդ մասին նույն օրը տեղեկացրել իրավախախտին։ Ծանոթանալով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում և Ա. Այդինյանի զեկուցագրում արձանագրված փաստական հանգամանքներին, վարչական մարմինը վարչական վարույթի քննության ընթացքում ապացուցված համարեց, որ Գրիգոր Սարհատյանի կողմից կատարված արարքը իրեն մեջ պարունակում է Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի հատկանիշներ։ Նշված իրավախախտման համար պատասխանատու է Գրիգոր Սարհատյանը, քանի որ ինքնակամ հողազավթումը իրականացվել է վերջինիս կողմից:
Գրիգոր Սարհատյանը լսումներին ներկայացել էր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219.1 և 48-րդ հոդվածի 1-ին մասի,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-58-րդ հոդվածների պահանջներով
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1/ Գրիգոր Սարհատյանին պարտավորեցնել վերացնել հողամասի ինքնակամ զավթելը և դրա հետևանքները:
2/Վերականգնել համայնքին պատճառված վնասը 63․168 / վաթսուներեք հազար հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամի չափով։
3/ Վնասի գումարը որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում կամովին վճարել քաղաքապետարանի գանձապետական թիվ 900375121150 հաշվին։
4/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել Գրիգոր Սարհատյանին:
5/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։
6/ Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ներկայացնել հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն ապահովող ծառայությանը։
7/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգովՙ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։