Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 163
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 փետրվարի 2023 թվականի N 163

10.11.2022Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 1309 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.11.2022թ. համայնքի ղեկավարի թիվ 1309 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. 10.11.2022թ. համայնքի ղեկավարի թիվ 1309 որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔ,  ԳԵՏԱՀՈՎԻՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  0,516ՀԱ   ՄԱԿԵՐԵՍՈՎ    ՀՈՂԱՄԱՍՈՒՄ  ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում  գտնվող քաղաքացի Արման Վալերիկի Չապուխյանին պատկանող 0,516հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 05062020-11-0012, ծածկագիր 11-022-0113-0059/  2022թ. մարտի 10-ին հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 29,3715քմ ընդհանուր արտաքին մակերեսով  տնտեսական շինությունը /22,3992քմ արտաքին մակերեսով տնտեսական շինություն, 6,97քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության բաց պատշգամբ/, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 25,7քմ, ուստի քաղաքացին դիմել է շինության իրավական կարգավիճակը որոշելու և հասցեավորում տալու խնդրանքով: Ինքնակամ կերպով կառուցված 29,3715քմ  ընդհանուր արտաքին մակերեսով  տնտեսական շինությունը շինությունը  չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,  չի գտնվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ, շինության օրինականացումը համապատասխանում է ՀՀ կատավարության 11.05.2002թ. ,,Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը սահմանափակելու մասւն,, թիվ 498 որոշմամբ սահմանված պայմաններին: Հիմք ընդունելով  07.03.2022թ. ,,ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ,, ՍՊԸ-ի կողմից տրված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունը և   ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 19 և թիվ 21 կետերի, թիվ 22 կետի ա/ և բ/ ենթակետերի, 29.12.2005թ. թիվ 2387-ն որոշման թիվ 39 կետի, 11.05.2002թ. թիվ 498 որոշման թիվ 2 կետի բ/ ենթակետի և թիվ 4 կետի, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ 

1.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում  գտնվող քաղաքացի՝ Արման Վալերիկի Չապուխյանին պատկանող 0,516հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 05062020-11-0012, ծածկագիր 11-022-0113-0059/  կառուցված 29,3715քմ ընդհանուր արտաքին մակերեսով  տնտեսական շինությունը շինությունը /22,3992քմ արտաքին մակերեսով տնտեսական շինություն, 6,97քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության բաց պատշգամբ/, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 25,7քմ:

2. Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում  գտնվող քաղաքացի՝ Արման Վալերիկի Չապուխյանին պատկանող 0,516հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 05062020-11-0012, ծածկագիր 11-022-0113-0059/  կառուցված 29,3715քմ ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինությանը  տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի  մարզ,  Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ 29-րդ փողոց, 5 թիվ :

3.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Գետահովիտ գյուղի 29-րդ փողոց թիվ 5 հասցեում  գտնվող քաղաքացի՝ Արման Վալերիկի Չապուխյանին պատկանող 0,516հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 05062020-11-0012, ծածկագիր 11-022-0113-0059/  գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 14-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի՝ Արման Վալերիկի Չապուխյանին,  Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1209/մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ վճարի չափով՝ 22,3992քմ արտաքին մակերեսով այգետնակ շինության դիմաց՝ 27081 /քսանյոթ հազար ութանասունմեկ/ ՀՀ դրամ, իսկ որպես օժանդակ շինություն՝ 1քմ 725,4/յոթ հարյուր քսանհինգ ամբողջ չորս տասներորդական/ ՀՀ դրամ վճարի չափով՝ 6,97քմ արտաքին մակերեսով այգետնակի բաց պատշգամբ շինությունների դիմաց՝ 5057/հինգ հազար հիսունյոթ/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

4.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner