Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ 04.06.2021թ. համայնքապետարան է դիմել / մուտքի դիմում թիվ 980/ քաղաքացի՝ Հայկ Ռոբերտի Ղազարյանը, Տավուշի մարզ, Իջևան քաղաք, Աղայան փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,1347հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության հողամասը՝ բնակավայրերի նպատակային նշանակության փոխելու /գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման/ խնդրանքով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հավանություն տալ առաջարկին:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզ, Իջևան քաղաք, Աղայան փողոց, թիվ 1/1 հասցեում, քաղաքացի՝ Հայկ Ռոբերտի Ղազարյանի սեփականությունը հանդիսացող 0,1347հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության հողամասը՝ բնակավայրերի նպատակային նշանակության /գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման/ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: