Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 50
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունիսի 2021 թվականի N 50

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան  համայնքի  ղեկավարին  են  դիմել քաղաքացներ՝ Արման և Արմեն Դավթյանները,  կառուցապատման իրավունքով,  ավտոտնակ կառուցելու նպատակով իրենց հատկացված, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 2/77 և թիվ 2/78 հասցեներում  գտնվող,  19.8քմ  մակերեսով հողամասերում, օրենքով սահմանված կարգով կառուցվող ավտոտնակները որպես գրասենյակներ վերափոխելու համաձայնություն տալու  խնդրանքով:

Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետի   պահանջներով

Իջևան համայնքի ավագանին որոշում է

1.Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 2/77  գտնվող 19.8քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Արման Սամվելի Դավթյանի կողմից օրենքով սահմանված կարգով կառուցվող ավտոտնակը, որպես գրասենյակներ վերափոխելուն:

2. Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 2/78  գտնվող 19.8քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Արմեն Սամվելի Դավթյանի կողմից օրենքով սահմանված կարգով կառուցվող ավտոտնակը, որպես գրասենյակներ վերափոխելուն:


Կողմ -10

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner