Համայնքի ղեկավարին է դիմել Սպարտակ Թուխիկյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ակնաղբյուր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,109հա մակերեսով հողամասին հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-006-0043-0003, վկայական՝ 1759834/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,109հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-006-0043-0003, վկայական՝ 1759834/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ակնաղբյուր, 4-րդ փողոց, 2-րդ փակուղի, 3 հողամաս:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: