Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 515

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 22/83 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 20,7 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՐՄԱՆ ԼԵՎՈՆԻ ՂԱԶՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 20,7ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի  Աբովյան փողոց, թիվ 22/83  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 20,7քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Արման Լևոնի Ղազումյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 20,7քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 18,76քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ18032022-11-0011/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 20,7քմ  արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը, իր զբաղեցրած  20,7քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Արման Լևոնի Ղազումյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած  20,7քմ  մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 20,7քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Արման Լևոնի Ղազումյանին /01.02.2022թ. մուտքի դիմում թիվ172/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի  Աբովյան փողոց, թիվ 22/83   հասցեում գտնվող  20,7քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 6834,3 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 141471 /մեկ հարյուր քառասունմեկ հազար չորս հարյուր յոթանասունմեկ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  20,7քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  2316 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 47942 /քառասունյոթ հազար ինը հարյուր քառասուներկու/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան