Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՓԵՏՐՎԱՐԻ 2025թվականի N 193

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0․3707ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համայնքի ղեկավարին  է դիմել քաղաքացի  Միլետա Մեխակի Բաղմանյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.3707հա մակերեսով հողամասին  և բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-021-0114-0002, վկայական թիվ 25122024-11-0047/:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով  ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.3707հա մակերեսով հողամասին  /ծածկագիր 11-021-0114-0002, վկայական թիվ 25122024-11-0047/ տալ հետևյալ  հասցեավորումը՝  Տավուշի  մարզ,   Իջևան համայնք, Գանձաքար 28-րդ փողոց, 5-րդ փակուղի, թիվ 1 բնակելի տուն:

2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

 


12 ՓԵՏՐՎԱՐԻ 2025 թ.

Ք. ԻՋԵՎԱՆ