 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, +37460800094 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 1251
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՎՐԻԶՅԱՆ 32 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0.10807ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ 522.64ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՃԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿՆԳՆՄԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզի, Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վարդան Հովհաննեսի Մկրտումյանը, որ ըստ քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1572/02/23. Տավուշի մարզի, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Թավրիզյան 32 հասցեում գտնվող բնակելի տունը, օժանդակ շինությունները և 0.10807հա մակերեսով հողամասը վաղեմության ուժով ճանաչվել է իր սեփականությունը, բնակելիտան և օժանդակ շինությունների ներքին մակերեսը կազմում է 522.64քմ, իսկ նրա զբաղեցրած հողամասի մակերեսը՝ 0.10807հա, ուստի դիմել է շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.10807հա մակերեսով հողամասի և 522.64քմ ներքին մակերեսով շինությունների իրավական կարգավիճակի և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-001-0057-0031/: Նշված հողամասը համաձայն Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, հանդիսանում է Տավուշի մարզի, Իջևան քաղաքին փոխանցված բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0057-0031/: 522.64քմ ներքին մակերեսով բնակելի տունը և նրա զբաղեցրած 0.10807հա մակերեսով հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կառուցված չի ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 16-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով և ՏԴ/1572/02/23 դատարանի վճիռը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերականգնել Տավուշի մարզի, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Թավրիզյան 32 հասցեում գտնվող և Վարդան Հովհաննեսի Մկրտումյանին պատկանող 0.10807հա մակերեսով հողամասի և 522.64քմ ներքին մակերեսով շինությունների սեփականության իրավունքը /ծածկագիր 11-001-0057-0031/:
2. Տավուշի մարզի, Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և Վարդան Հովհաննեսի Մկրտումյանին պատկանող 522.64քմ ներքին մակերեսով բնակելի տանը և 0.10807հա մակերես հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Թավրիզյան փողոց, թիվ 32 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թ.
Ք. ԻՋԵՎԱՆ