 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՄԱՐՏԻ 2023թվականի N 398
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 11-001-0224-0004 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.00980ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոցում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 11-001-0224-0004 ծածկագրով հողերից, կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.00980հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը ընդգրկված է Իջևան համայնքի վարչական սահմաններում, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային, տրանսպորտի գործառնական նշանակության հողատարածքի մի մաս: Անհրաժեշտություն է առաջացել կառուցապատման նպատակով առանձնացված հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան քաղաքի Արցախյան փողոցում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 11-001-0224-0004 ծածկագրով, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային, տրանսպորտի գործառնական նշանակության հողերից, կառուցապատման նպատակով առանձնացնել 0.00980հա մակերեսով հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան քաղաքի Արցախյան փողոցում առանձնացված 0.00980հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային, տրանսպորտի գործառնական նշանակության հողամասին /ծածկագիր 11-001-0224-0004/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Արցախյան փողոց, թիվ 94/8: 3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Իջևան