Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թվականի օգոստոսի 18-ի ,,Վտանգավոր տարածքներից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին,, թիվ 1180-Ն որոշման պահանջների և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով` 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի բնակչության տարահանման պլանը, համաձայն N 1 հավելվածի:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ «Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի բնակչության տարահանման պլանի» 2-րդ օրինակը ուղարկել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն:

 

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

 


23 ՄԱՅԻՍԻ 2022 թ.

Ք. ԻՋԵՎԱՆ