ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 512
ԱՎՏՈՏՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի բնակիչ՝ Անդրանիկ Հրաչիկի Հովհաննիսյանը /մուտքի դիմում թիվ1518, 16.05.2022թ./, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի, թիվ6/100 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 16.6 քմ մակերեսով հողամասը, ավտոտնակ կառուցելու նպատակով՝ կառուցապատման իրավունքով, իրեն հատկացնելու խնդրանքով /վկայական թիվ02052022-11-0054/:
Հաշվի առնելով քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և այն հանգամանքը, որ տարածքը գտնվում է ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ ,, Հողային օրենսգրքի,, թիվ 481 հոդվածի և ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն որոշման ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի,, թիվ 44-րդ կետի ժ/ ենթակետի և թիվ 46-րդ կետի բ/ ենթակետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի բնակիչ՝ Անդրանիկ Հրաչիկի Հովհաննիսյանին, ավտոտնակ կառուցելու նպատակով, Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի, թիվ6/100 հասցեում, 50 /հիսուն/ տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, տարեկան 750 /յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ իրավունքի վճարի չափով հատկացնել 16.6 քմ մակերեսով հողամաս՝ համաձայն տրվող հատակագծի /ծածկագիր 11-001-0117-0132/:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Իջևան