 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, +37460800094 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 1246
18.08.2025Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 1021 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի 18.08.2025թ. թիվ 1021 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Համայնքի ղեկավարի 18.08.2025թ. թիվ 1021 որոշումը կարդալ.
,,ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՇԹԱՌԱԿ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.15ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 11-035-0084-0009 ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ռուսլան Գրիշոյի Հակոբյանը իրենց պատկանող, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.15հա մակերեսով հողամասին հասցեավորում տրամադրելու խնդրանքով /ծածկագիր 11-035-0084-0009/:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․15հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-035-0084-0009/ տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Խաշթառակ 5-րդ փողոց, 16/1 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:,,
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թ.
Ք. ԻՋԵՎԱՆ