Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, +37460800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 1245

03.01.2025Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 06 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի 03.01.2025թ. թիվ 06 որոշման մեջ կատարել փոփոխություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 Համայնքի ղեկավարի 03.01.2025թ. թիվ 06 որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔ, ԱՅԳեՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.225ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 11-009-0057-0007 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ  ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 

Համայնքի ղեկավարին է դիմել Անահիտ Հասմիկի Ալավերդյանը՝ ծնված 04.04.1966թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել հողամաս,որի վրա առկա է 1970թ. կառուցված անասնաշենք և դիմել է հիմքերի վերականգնման խնդրանքով: Անասնաշենքի զբաղեցրած հողամասի մակերեսը, ըստ Այգեհովիտի գյուղապետարանի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման  տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, կազմում է 0.14հա /ծածկագիր 11-009-0057-0007/: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.225հա, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար օրինական 0.14հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.085հա մակերեսով հողամասի և 50,82քմ ներքին մակերեսով անասնաշենքի, քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված,  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:

Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի,  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Անահիտ Հասմիկի Ալավերդյան պատկանող անասնաշենքի օրինական 0.14հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.085հա մակերեսով և 11-009-0057-0007 ծածկագրով հողամասի  սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացի Անահիտ Հասմիկի Ալավերդյանին սեփականության իրավունքը՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.225հա մակերեսով հողամասի և 50,82քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ  /ծածկագիր 11-009-0057-0007/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3.Տավուշի մարզի Իջևան  համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Անահիտ Հասմիկի Ալավերդյանին պատկանող անասնաշենքի զբաղեցրած 0.225հա մակերեսով և 11-009-0057-0007 ծածկագրով հողամասին և անասնաշենքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան  համայնք  գյուղ Այգեհովիտ 30-րդ փողոց 1-ին փակուղի 2/1 անասնաշենք:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

 


09 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թ.

Ք. ԻՋԵՎԱՆ