Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 513

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8/41 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 27,4 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՍՄԲԱՏ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՎԻՐԱԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 27,4ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի  Անկախության փողոց, թիվ 8/41  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 27,4քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սմբատ Սերյոժայի Վիրաբյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 27,4քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 22,44քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ27042022-11-0023/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 27,4քմ  արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը, իր զբաղեցրած  27,4քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սմբատ Սերյոժայի Վիրաբյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած  27,4քմ  մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 27,4քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սմբատ Սերյոժայի Վիրաբյանին /14.04.2022թ. մուտքի դիմում թիվ1133/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի  Անկախության փողոց, թիվ 8/41   հասցեում գտնվող  27,4քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441,8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 121706/մեկ հարյուր քսանմեկ հազար  յոթ հարյուր վեց/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 27,4քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 53951/հիսուներեք հազար ինը հարյուր հիսունմեկ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան