 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, +37460800094 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 1247
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 25 ՓՈՂՈՑԻ ՏՈՒՆ 6 ՀՍՍՑԵԻ ԲՆԱԿԻՉ ՍՈՒՍԱՆՆԱ ԻՎԱՆԻ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ԻՐ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԹՈՌՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 26 փողոցի տուն 6 հասցեի բնակիչ Սուսաննա Իվանի Թամրազյանը դիմել է համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ իր թոռների Վանիկ Իսրայելի Թամրազյանի/ծնված՝ 2015թ./, Վարդուհի Իսրայելի Թամրազյանի /ծնված՝2017թ./, Վասիլի Իսրայելի Թամրազյանի /ծնված՝2021թ./ նկատմամբ խնամակալ նշանակվելու խնդրանքով: Դիմումատուն ներկայացրել է առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք:Երեխաների հայրը տվել է համաձայնություն այն մասին, որ իր մայրը նշանակվի խնամակալ, քանի որ տարվա մեջ երկար ժամկետով բացակայում է ՀՀ-ից: Երեխաների մայրը՝Մանուշակ Լավրենտի Մնացականյանը թողել է երեխաների և հեռացել: Անչափահաս երեխաների խնամքը իրականացնում են տատը և հայրը:Համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների կողմից իրականացվել է Վանիկ Իսրայելի Թամրազյանի/ծնված՝ 2015թ./, Վարդուհի Իսրայելի Թամրազյանի /ծնված՝2017թ./, Վասիլի Իսրայելի Թամրազյանի /ծված՝2021թ./ կյանքի հետազոտություն և ներկայացվել խնամակալության և հոգաբարձության մարմնին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34,37 հոդվածների դրույթներից, ՀՀ կառավարության 02 հունիսի 2016 թ.թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06.10.2025թվ. նիստի դրական եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ, 37-րդ հոդվածների՝ Սուսաննա Իվանի Թամրազյանին /նույն.քարտ՝008703944, տրված՝17.06.2016թ.-038/նշանակել խնամակալ իր թոռների՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 26 փողոցի տուն 6 հասցեի բնակիչներ Վանիկ Իսրայելի Թամրազյանի/ծնված՝ 2015թ./, Վարդուհի Իսրայելի Թամրազյանի /ծնված՝2017թ./, Վասիլի Իսրայելի Թամրազյանի /ծնված՝2021թ./ նկատմամբ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թ.
Ք. ԻՋԵՎԱՆ