 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՄԱՐՏԻ 2023թվականի N 393
ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 94բ ՇԵՆՔ 24 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արթուր Ալբերտի Բաղրամյանը և Վերա Վահանի Շահնազարյանը, որ 2020թ. ինքնակամ կերպով, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, թիվ 94բ շենք, 24 բնակարան հասցում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանին /վկայական թիվ 2191720/ կից կատարվել է բնակարանին կից 11քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույց բնակարան ձևափոխություններ և բացված 3 /երեք/ լուսամուտի ձևափոխություն, ուստի դիմել է ձևափոխությունների իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով, որը հաշվառվել է 16.03.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023NEY7DV:
Հաշվի առնելով Իջևան քազաքի Բլբուլյան փողոց թիվ 94բ հասցեի բնակիչների համաձայնագիրը, ,,ԱՐՏՄԱԴ,, ՍՊԸ-ի եզրակացությունը կառույցի տեխնիկական վիճակի վերաբերյալ, նկատի ունենալով, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, թիվ 94բ հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա քաղաքացիներ Արթուր Ալբերտի Բաղրամյանի և Վերա Վահանի Շահնազարյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները համապատասխանում են ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին և ձևափոխությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կաառուցված չեմ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման թիվ 26, թիվ 27, թիվ 28 կետերի և թիվ 32 կետի բ/ և գ/ ենթակետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ 94բ շենք, 24 բնակարան հասցում գտնվող և քաղաքացիներ Արթուր Ալբերտի Բաղրամյանին և Վերա Վահանի Շահնազարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից /վկայական թիվ 2191720/ կից կատարված բնակարանին կից 11քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույց բնակարանի ձևափոխությունները և բացված 3 /երեք/ լուսամուտի ձևափոխությունները ճանաչել օրինական, որպես քաղաքացիներ Արթուր Ալբերտի Բաղրամյանի և Վերա Վահանի Շահնազարյանի սեփականություն:
2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, թիվ 94բ շենք, 24 բնակարան հասցում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացիներ Արթուր Ալբերտի Բաղրամյանին և Վերա Վահանի Շահնազարյանին պատկանող բնակարանը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացիներ Արթուր Ալբերտի Բաղրամյանին և Վերա Վահանի Շահնազարյանին Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել բնակարանին կից 11քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույց բնակարանի ձևափոխությունների դիմաց, 1քմ 501.9 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 5521 /հինդ հազար հինգ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, իսկ 3 /երեք/ լուսամուտի դիմաց 5019 /հինգ հազար տասնինը/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:
3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Անմիջականորեն Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, թիվ 94բ շենք, 24 բնակարան հասցեի բազմաբնակարան շենքի և ինքնակամ կառույցների զբաղեցրած հողամասը բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցել շենքի բնակարանների սեփականատերերին:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Իջևան