Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 520

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԼՈՒՍԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՎՈՂ 0,03478ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ, ԱՅԼ ՀՈՂԵՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Իջևան համայնքի ղեկավարին  դիմել քաղաքացի՝ Վիգեն Վարդգեսի Ներկարարյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,03478հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ 04112021-11-0009, ծածկագիր 11-034-0107-0042/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով: Նշված տարածքին կից, գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0,03132հա մակերեսով հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 20042022-11-0017, ծածկագիր 11-034-0107-0049/: Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող ունի 0,03132հա  մակերեսով  հողամասը  չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր  հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով: Հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու 29.04.2022թ. թիվ 4 նիստի թիվ 73 որոշումը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 66-րդ հոդվածի, 1-ին կետի 8-րդ ենթակետի, ՀՀ  կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,03478հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ 04112021-11-0009, ծածկագիր 11-034-0107-0042/  կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,03132հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 20042022-11-0017, ծածկագիր 11-034-0107-0049/, ընդլայնման կարգով տրամադրել քաղաքացի՝ Վիգեն Վարդգեսի Ներկարարյանին՝  ուղղակի վաճառքով,1քմ 150 /մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 46980/քառասունվեց հազար ինը հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

2. Քաղաքացի՝ Վիգեն Վարդգեսի Ներկարարյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի  պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան