 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 514
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 13/83 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 21,58 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԺԵՆՅԱ ՍԵՐՈԺԻ ՙՄԱԼԱՔՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 21,58ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Անկախության փողոց, թիվ 13/83 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21,58քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Ժենյա Սերոժի Մալաքյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 21,58քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 19,8քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ22032022-11-0021/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 21,58քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը, իր զբաղեցրած 21,58քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Ժենյա Սերոժի Մալաքյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 21,58քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 21,58քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Ժենյա Սերոժի Մալաքյանին /28.02.2022թ. մուտքի դիմում թիվ471/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Անկախության փողոց, թիվ 13/83 հասցեում գտնվող 21,58քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 6834,3 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 147485 /մեկ հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր ութանասունհինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 21,58քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 2316 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 49980 /քառասունինը հազար ինը հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
20 ՄԱՅԻՍԻ 2022 թ.
Ք. ԻՋԵՎԱՆ