Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 519

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10 ՇԵՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Իջևան  համայնքի  ղեկավարին  են  դիմել  քաղաքացիներ՝ Գագիկ Մատինյանը և Գոհար Գուլլակյանը,  Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 10 շենքում գտնվող և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող 9,7քմ ներքին մակերեսով ոչ բնակելի տարածք անշարժ գույքին /վկայական թիվ 2226410/  հասցեավորում տալու խնդրանքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 10 շենքում գտնվող և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով քաղաքացիներ՝ Գագիկ Մատինյանին և Գոհար Գուլլակյանին պատկանող 9,7քմ ներքին մակերեսով ոչ բնակելի տարածք անշարժ գույքին /վկայական թիվ 2226410/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոցի թիվ 10/55:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան