 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, +37460800094 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 1243
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ԻՋԵՎԱՆ, ԻՋԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 17/1 ՀԱՍՑԵԻ 0.01538ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ԻՋԵՎԱՆ, ԻՋԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.01047ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզի Իջևան համայնք, քաղաք Իջևան, Իջևանյան փողոց թիվ 17/1 հասցեում գտնվող 0.01538հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0115-0161/ և Իջևան համայնք, քաղաք Իջևան, Իջևանյան փողոց թիվ 23 հասցեում գտնվող 0.01047հա մակերեսով հողամասերը համարվում են բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասեր /ծածկագիր 11-001-0115-0160/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել հողամասերի գործառնական նշանակությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզի Իջևան համայնք, քաղաք Իջևան, Իջևանյան փողոց թիվ 17/1 հասցեում գտնվող 0.01538հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0115-0161/ և Իջևան համայնք, քաղաք Իջևան, Իջևանյան փողոց թիվ 23 հասցեում գտնվող 0.01047հա մակերեսով հողամասը հանել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից և դասել բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
09 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թ.
Ք. ԻՋԵՎԱՆ