Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 մարտի 2023 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.92017 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0.92017հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ. թիվ 1906-Ն որոշման և Տավուշի մարզի Բերքաբեր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի հողամասի 0.81348հա մակերեսով մասը հանդիսանում է գյուղատնտեսական արոտ, իսկ 0.1066.9հա մակերեսով մասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-020-0108-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առաձնացնել 0.92017 հա մակերեսով հողամաս, փոխել գործառնական նշանակությունը  և հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի,ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման  դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.0.81348 հա մակերեսով  գյուղատնտեսական արոտ հողատեսքից հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել գյուղատնտեսական վարելահող հողերի շարք /ծածկագիր 11-020-0108-0001/:

2.Տավուշի մարզի Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող  գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-020-0108-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0.92017 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

3. Դիմել ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Տավուշի մարզ Իջևան համայնք, Բերքաբեր գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված 0.92017 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու  նպատակով /ծածկագիր 11-020-0108-0001/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner