Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 74
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
,,ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ,, ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել ,,Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն,, հիմնարկի կանոնադրության 2․1   կետը խմբագրել։   

Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով    ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի, 28-րդ կետով․

 

Իջևան համայնքի ավագանին որոշում է 

1․Փոփոխել ,,Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն,, հիմնարկի կանոնադրության  2․1 կետը հետևյալ խմբագրությամբ՝

 2․1․ Հիմնարկի նպատակն է Տավուշի մարզի Իջևան քաղաքի և  Իջևանի տարածաշրջանի 18 գյուղական համայնքների բնակչության  կոմունալ կենսաապահովման խնդիրների լուծումը։ Ինչի համար հիմնարկի կողմից  մատուցվում են հետևյալ ծառայությունները
ա/ շինմոնտաժային  և վերանորոգման  աշխատանքների իրականացում
բ/ բարեկարգում, հարդարում, կանաչապատում
գ/ սանմաքրում, աղբահանություն
դ/ գերեզմանատների գործունեության կանոնակարգում
ե/ հարկահավաքման կազմակերպում՝ բաժանորդաաբոնենտային վճարի գանձում։

2․ Հաստատել ,,Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն,, հիմնարկի կանոնադրության փոփոխությունը  (լրացում/փոփոխություն):
3․Դիմել Հայաստանի Հանրապետության  Արդարադատության նախարարության  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ կատարված փոփոխությունը   գրանցելու խնդրանքով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner