Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով ևնկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2022թ. ՀՀ պետական բյուջեից համայնքներին հատկացնելու են սուբվենցիաներ. Համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Իջևան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով թույլատրել ներկայացնելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հետևյալ ծրագրերը.
1.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 1, 2, 3, 4, 6, 8, 10, 16, 18, 20, 22, 26, 28, Ազատամարտիկների 2 շենքի 4, 4ա, 6, 8, Երիտասարդական 14, 7, Մայիսի 28 /41/47 բակերի ասֆալտապատումը:
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ազատամարտիկների հրապարակից մինչև Ս.Օհանյան փողոցը հատող խաչմերուկի ասֆալտապատում:
3.Իջևան համայնքի Ասլանյան փողոցի 3-րդ, 4-րդ նրբանցքների (տուֆ քարով) սալարկում:
4.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երիտասարդական 14, Բլբուլյան 86 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացում:
5.Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի օղակաձև ճանապարհի ասֆալտապատում:
6.Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի կենտրոնական փողոցի մի հատվածի ասֆալտապատում:
7.Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի կենտրոնից մինչև դպրոց ճանապարհի ասֆալտապատում:
8.Սևքար բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի մի հատվածի (տուֆ քարով) սալարկում:
9.Սարիգյուղ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում:
10.Վազաշեն, Այգեհովիտ, Դիտավան, Աչաջուր բնակավայրերի ոռոգման համակարգի կապիտալ հիմնանորոգում: |