Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 88
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,02665ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Իջևան համայքի վարչական սահմաններում, քաղաքացի՝ Սուսաննա Սարգսի Սարգսյանի կողմից ինքնակամ կերպով, համայնքային սեփականություն հանդիսացող  0,02665հա մակերեսով հողամասի վրա 2005թ. կառուցվել է 283,61քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տուն:Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն և ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշումների   0,02665հա մակերեսով հողամասից՝ 0,017189հա մակերեսով մասը հանդիսանում է համայնքային սեփականության գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամաս, իսկ 0,009461հա մակերեսով մասը՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /ծածկագիր 11-001-0229-0001/տարածք,  ուստի բնակելի տան և նրա զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 0,02665հա մակերեսով հողամասից՝  0,017189հա մակերեսով մասի նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի, իսկ 0,009461հա մակերեսով մասի գործառնական նշանակությունը՝  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Իջևան համայքի վարչական սահմաններում, քաղաքացի՝ Սուսաննա Սարգսի Սարգսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 283,61քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան զբաղեցրած, համայնքային սեփականության 0,02665հա մակերեսով հողամասից՝ 0,017189հա մակերեսով մասի նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի, իսկ 0,009461հա մակերեսով մասի գործառնական նշանակությունը՝  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 3 հոդվածի, ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Իջևան hամայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝  Իջևան համայքի վարչական սահմաններում,  քաղաքացի՝ Սուսաննա Սարգսի Սարգսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 283,61քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան զբաղեցրած, համայնքային սեփականության 0,02665հա մակերեսով հողամասից՝ 0,017189հա մակերեսով մասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի, իսկ 0,009461հա մակերեսով մասի գործառնական նշանակությունը՝  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner