Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 64
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ՆԱԼԲԱՆԴԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,0467ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ  Տավուշի մարզ, Իջևան քաղաք, Նալբանդյան   փողոցում, քաղաքացի՝  Կարեն Վահանի Կարապետյանին վարձակալության իրավունքով պատկանող  հողամասի մակերեսը կազմում է 0,08հա: Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31032021-11-0028 վկայականի և  վկայականի հիմք հանդիսացող հողաշինական փաստաթղթերի   0,08հա մակերեսով մասը հանդիսանում է   բնակավայրերի նպատակային նշանակության,  հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0043-0080/,  ուստի քաղաքացին դիմել է հողամասը սեփականության իրվունքով իրեն օտարելու խնդրանքով: 2021թ. կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, 0,08հա մակերեսով հողամասի 0,0467հա մակերեսով  մասը,    ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ դասվել է հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության՝ պատմական և մշակութային գործառնական նշանակության հողերի շարքին, ուստի անհրաժեշտություն է առաջացել փոխել 0,08հա մակերեսով հողամասի 0,0467հա մակերեսով  մասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային, իսկ ամբողջ 0,08հա մակերեսով հողամասը՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի:

Ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝  Տավուշի մարզ,  Իջևան քաղաք, Նալբանդյան   փողոցում, քաղաքացի՝  Կարեն Վահանի Կարապետյանին վարձակալության իրավունքով պատկանող  0,08հա մակերեսով հողամասի 0,0467հա մակերեսով  մասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային, իսկ ամբողջ 0,08հա մակերեսով հողամասը՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի  փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner