Համայնքապետարան է դիմել Հայաստանի ,,Կարմիր խաչ,, ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղը, հայտնելով, որ 2021թ համայնքում իրականացվում է ,,Ձմեռացման աջակցությունն և ՀԿԽԸ ՄՄ կարողությունների զարգացում,, ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Իջևան քաղաքի 40 միայնակ ծերերին ամենամսյա հատկացնել սննդի աջակցություն։ Ծրագիրը շարունակվելու է մինչև տարեվերջ և համայնքապետարանին առաջարկվել է մասնակցել ծրագրի աշխատանքներին։
Հաշվի առնելով վերոհիշյալը և համայնքի ղեկավարի պաշտնակատարի առաջարկությունը Իջևան համայնքի ավագանին որոշում է
1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝ համայնքի միայնակ տարեցների աջակցության ծրագրին մասնակցելու համար 2021թ վարչական բյուջեից ամսական հատկացնել 80000 ՀՀ դրամ, ընդամենը 960,0 հազ ՀՀ դրամ։ |