Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Մետաղագործների փողոց/, քաղաքացի՝ Սոս Սեյրանի Սարհատյանի կողմից 1997թ. կառուցվել է բնակելի տուն, որի զբաղեցրած 0,0266հա մակերեսով հողամասը, թյուրիմացաբար չի ներառվել ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման մեջ որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում և սխալմամբ ընդգրկվել է 11-001-0227-0001 ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող անտառ նպատակային նշանակության տարածքների մեջ, ուստի կառույցի և նրա զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 0,0266հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը անտառից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Մետաղագործների փողոց/, քաղաքացի՝ Սոս Սեյրանի Սարհատյանի կողմից 1997թ. կառուցված բնակելի տան զբաղեցրած 0,0266հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |