Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի Լևոն Շվարցի Մանուչարյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում 0.1981հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղող գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-006-0117-0004, վկայական թիվ 25112022-11-0043/ առկա է 67.6քմ ընդհանուր մակերեսով շինություններ /ճաշարանի արտաքին պատեր/: Հյուրանոցային բիզնես զարգացնելու նպատակով քաղաքացին դիմել է հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային, խաղող գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Լևոն Շվարցի Մանուչարյանին պատանող 0.1981հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, խաղող գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Լևոն Շվարցի Մանուչարյանին պատանող 0.1981հա մակերեսով և 11-006-0117-0004 /վկայական թիվ 25112022-11-0043/ ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, խաղող գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |