Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ԵՐԵՎԱՆՅԱՆ, ԱՐՑԱԽՅԱՆ, ՎԱՍԻԼՅԱՆ, ԻՋԵՎԱՆՅԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԳԾԱՆՇՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան համայնքի վարչական տարածքում երթևեկության և հետիոտն անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել Աբովյան, Արցախյան, Անկախության, Երևանյան, Վասիլյան, Իջևանյան, Երիտասարդական փողոցներում տեղադրել Երթևեկությունը կարգավորող նշաններ և կատարել գծանշման աշխատանքներ։

Ելնելով վերոգրյալից․

Իջևան համայնքի ավագանին որոշում է

1․ Երևանյան, Արցախյան, Անկախության, Վասիլյան, Երիտասարդական, Իջևանյան փողոցներում կատարել հետիոտների անցման  գծանշում  և տեղադրել համապատասխան երթևեկության նշաններ։

2․ Աբովյան փողոցում տեղադրել երթևեկությունը կարգավորող՝ ,,դեպի աջ,, 1 նշան։

3․ Անկախության փողոցում տեղադրել ,,կանգառը արգելվում է,, 3 հատ  և ,,կայանումը արգելվում  է,, 2 հատ նշաններ։

4․ Անկախության փողոցում Ազատամարտիկների հրապարակից դեպի մարզպետարան, աջ կողմում կատարել կանգառը և կայանումը արգելվում է գծանշում։

5․Վասիլյան, Անկախության, Սահմանադրական փողոցներում կատարել շրջանաձև երթևեկությունը կարգավորող գծանշման աշխատանքներ։

6․Ղարագյոզյան փողոցում՝ ոստիկանության շենքի մոտ տեղադրել ,,կանգառն արգելվում  է,, մեկ նշան։

7․ Երթևեկությունը կարգավորող նշանների տեղադրման և գծանշման աշխատանքների իրականացման համար՝ համաձայն նախահաշվի, ֆոնդային բյուջեից հատկացնել 1777000 ՀՀ դրամ։

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.37 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner