Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 06
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՏԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԵԿ ՔՄ-Ի ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ,,Հողային օրենսգրքի” 66-րդ և 67-րդ հոդվածներիի համաձայն, համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերի վաճառքը իրականացնում են համայնքի ղեկավարները` աճուրդով կամ  ուղղակի վաճառքով: Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 18 -րդ հոդվածի 21-րդ կետի, օտարվող հողամասերի 1 քմ-ի գինը և պայմանները հաստատում է համայնքի ավագանին:

Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 04.06.2020թվականի թիվ1023-Ն որոշմամբ.

Իջևան համայնքի ավագանին որոշում է

1. Համայնքի վարչական սահմաններում գտնվող, աճուրդային կարգով  օտարվող հողամասերի մեկնարկային գինը սահմանել՝ տարածագնահատման 10-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասի համար  6850 ՀՀ դրամ, տարածագնահատման 11-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասի համար 4450 ՀՀ դրամ, տարածագնահատման 12-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասի համար 2890 ՀՀ դրամ:

2. Համայնքի վարչական սահմաններում գտնվող, ուղղակի կարգով  օտարվող հողամասերի գինը սահմանել կադաստրային արժեքներով՝ տարածագնահատման 10-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասի համար՝ 6834,3 ՀՀ դրամ, տարածագնահատման 11-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասի համար՝ 4441.8 ՀՀ դրամ, տարածագնահատման 12-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասի համար՝ 2887.5  ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner