Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 87
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԱՂԱՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,1347ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ  Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Աղայան փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով, քաղաքացի՝ Հայկ Ռոբերտի Ղազարյանին պատկանող 0,1347հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների  նպատակային, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերից, բնակելի տուն կառուցելու համար, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության  հողերի փոխելու  առաջարկության վերաբերյալ,  ՀՀ կառավարության 22.12.2009թ. թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 19.08.2021թ. տրվել է դրական եզրակացություն /Եզրակացություն թիվ 2/փ-254/:

Ելնելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 49-րդ կետի դրույթներից՝ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը  և  ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխությունը ներկայացվում է համայնքի ավագանու քննարկմանը:

Իջևան Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Աղայան փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով, քաղաքացի՝ Հայկ Ռոբերտի Ղազարյանին պատկանող 0,1347հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0086-0041/ նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների  նպատակային, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերից, բնակելի տուն կառուցելու համար, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության  հողերի փոխելու  առաջարկության վերաբերյալ,  ՀՀ կառավարության 22.12.2009թ. թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 19.08.2021թ. տրված դրական եզրակացությանը:

2. Նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner