Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 44
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,15ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ   քաղաքացի՝ Աշոտ Լուրիկի Չիբուխչյանը,  որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /ս/մ թիվ 579, կազմված՝ 19.07.2021թ., հիմք՝ անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0091126 վկայական/  մշակաբույսեր աճեցնելու նպատակով ձեռք է բերել 0,15հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս: Չափագրումից պարզվել է , որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,15հա և այն կադաստրային քարտեզում սխալ է արտացոլված/ծածկագիր 11-001-0181-0023/: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 0,15հա մակերեսով սահմանազատված հողամասը փոխանցվել է Իջևան համայնքին, որից 0,1307հա մակերեսով  մասը, որպես համայնքի վարչական սահմաններում ընդգրկված ֆիզիկական անձի պատկանող 11-001-0181-0023 ծածկագրով տարածք, իսկ 0,0193հա մակերեսով մասը՝ թյուրիմացաբար արտացոլվել է, որպես համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության տարածք: Համաձայն  ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ հաստատված համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքացու կողմից սահմանազատված 0,15հա մակերեսով հողամասի 0,0193հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության և 0,1307հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության մասերը դասվել են բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին,  սակայն քաղաքացին ցանկանում է  այն օգտագործել, որպես գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության  հողամաս: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Աշոտ Լուրիկի Չիբուխչյանին պատանող 0,15հա մակերեսով և 11-001-0181-0023 ծածկագրով հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության կազմից՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Աշոտ Լուրիկի Չիբուխչյանին պատանող 0,15հա մակերեսով և 11-001-0181-0023 ծածկագրով հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության կազմից՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner