Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում քաղաքացի Ալիկ Արամի Մկրտումյանի կողմից 2000թ. կառուցվել է բնակելի տուն, որի զբաղեցրած 0.04000հա մակերեսով հողամասը , ըստ ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, ընդգրկված է 11-001-0273-0001 ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող անտառ նպատակային նշանակության տարածքների մեջ, որի վրա առկա է 109.44քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինություն /58.68քմ ներքին մակերեսով բնակելի տուն և 30.4քմ ներքին մակերեսով բաց պատշգամբ/, ուստի կառույցի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 0.04000հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը անտառից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում գտնվող, քաղաքացի Ալիկ Արամի Մկրտումյանի կողմից 2000թ. կառուցված բնակելի տան զբաղեցրած 0.04000հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |